29/10/2011 11:09
Խորհուրդ են տալիս առանց հույժ անհրաժեշտության չմեկնել շրջաններ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ: Այսօր արևելյան շրջաններում տեղ-տեղ առայժմ սպասվում են տեղումներ, Սյունիքում և Արցախում դրանք կլինեն առատ: Քամին` արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 1-3 աստիճանով:
Ճանապարհների առաձնին հատվածներում հնարավոր է մերկասառույց: Խորհուրդ է տրվում առանց հույժ անհրաժեշտության չմեկնել շրջաններ: Հոկտեմբերի 31-ին ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:
«Meteo-tv»-ն հաղորդում է նաև, որ մայրաքաղաքում էական տեղումներ չեն սպասվում, հնարավոր է քամի` մինչև 15մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +2+4, ցերեկային ժամերին` +10+12, իսկ երեկոյան` +5+7: