31/10/2011 14:10
Մ. Ահմադինեժադը կարևորել է Իրաքի համախմբվածությունը
Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մ. Ահմադինեժադն Իրաքյան Քրդստանի ինքնավարության նախագահ Մ. Բարզանիի հետ հանդիպման ժամանակ կարևորել է իրաքյան տարբեր ցեղային խմբավորումների միջև համախմբվածության ամրապնդումը՝ որպես երկրի զարգացման անհրաժեշտ նախապայման: Այդ մասին հաղորդում է «Fars» իրանական գործակալությունը:
Մ. Ահմադինեժադն իր դժգոհությունն է արտահայտել աշխարհում տիրող կարգերի նկատմամբ՝ նշելով, որ «բոլորը բողոքում են ներկա գործընթացներից, և իրավիճակի բարելավման հեռանկարները նույնպես մշուշոտ են, ուստի բոլոր ազգերը պետք է համատեղեն իրենց ջանքերը՝ հին կարգերը փոխելու մտայնությամբ»:
Հիշեցնենք, որ Քրդստանի ազատ կյանքի կուսակցության (Փեժակ) և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև զինված բախումներից հետո Մ. Բարզանին հոկտեմբերի 29-ին երկրորդ անգամ պաշտոնական այցով մեկնել է Իրան: