31/10/2011 18:13
ՀՀ դեսպանը հանդիպել է Սիմեոն Սաքսկուբորգոտսկու հետ
Հոկտեմբերի 28-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում է ունեցել բուլղարական «Կայունության և վերելքի ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, Բուլղարիայի վերջին թագավոր Սիմեոն Սաքսկուբորգոտսկու հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: