31/10/2011 12:20
Բ.Սահակյանը պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հոկտեմբերի 29-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` պարգևատրելու մասին:
ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար և Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են.
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Էրեբունու տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ, զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ Միխաիլ Մելիք-Ստեփանովը և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության որակի հսկման ղեկավար Անդրանիկ Սարիբեկյանը:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից: