31/10/2011 12:14
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է Պլեվնելիևը
Բուլղարիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթանակ է տարել իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռոսեն Պլեվնելիևը և ըստ էքզիթ-փոլի տվյալների նա հավաքել է ընտրողների ձայների մոտ 54%-ը:
Նրա մրցակիցն էր Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Իվայլո Կալֆինը, որն ըստ հարցումների հավաքել է մոտ 46% ձայներ:
Վերջնական արդյունքների հրապարակումից հետո, Պլեվնելիևը պաշտոնապես կստանձնի Բուլղարիայի նախագահի պաշտոնը 2012թ.-ի հունվարի 23-ին:
Հիշեցնենք, որ Բուլղարիան խորհրդարանական հանրապետություն է և նախագահի լիազորությունները սահմանափակված են, նախագահը Բուլղարիայում հանդիսանում է զինված ուժերի գերագույն հրամանատարը և ներկայացնում է երկիրը միջազգային հարաբերություններում: Այդ մասին հաղորդում է լենտա.ռու(lenta.ru) կայքը: