31/10/2011 10:25
Իսրայելի վրա հարձակվողը կդատապարտվի մահվան
Իսրայելի վրա հարձակվողը կդատապարտվի մահվան: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն:
Նրա խոսքերով այդ սկզբունքն էր ընկած իսրայելական բանակի կողմից օդային հարձակման մեջ, որի հետևանքով ոչնչացվեց խմբավորում, որը նախատեսում էր իրականացնել Իսրայելի հրթիռային ռմբակոծությունը:
Բ. Նետանյահուն ընդգծել է, որ այդ օդային հաևձակումը եղել է կետային հարված, որն ուղղված էր «Իսլամական ջիհադ» խմբավորման ակտիվիստների դեմ, որոնք իրենց հերթին ռմբակոծել էին իսրայելական բնակավայրերը:
Ըստ նրա, Իսրայելը կկանխարգելի հրթիռային ռմբակոծման բոլոր փորձերը և անպատճառ հարված կհասցնի նրանց, ով կհամարձակվի դիմել այդ քայլին: