31/10/2011 14:46
Քարոզչությու՞ն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի դեմ
Այսօր նախընտրական և հետընտրական դաշինքներ թեմայով քննարկման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև կան տարաձայնություններ, նշեց, թե ներկայում իշխանական կոալիցիայի դեմ նախընտրական քարոզարշավ է սկսվել:
ԱԺ պատգամավորը վստահություն հայտնեց, թե տարբեր կողմերից եկող հարվածների միջոցով փորձ է արվում ազդել կոալիցիայի ամրության վրա:
Կ. Ավագյանը, սակայն, չցանկացավ առանձնացնել կամ կոնկրետ անուն տալ որևէ ուժի, սակայն վստահեցրեց, որ դա, միանշանակ, իշխանական կոալիցիայի դեմ սկսված քարոզչություն է:
Նա նշեց, որ նման խոսակցություններ բոլոր ուժերի շուրջ էլ կան, սակայն պետք չէ քննարկման առարկա դարձնել դրանք: