31/10/2011 10:28
Երևանում օդի ջերմաստիճանը լինի +12-+14 աստիճան
Օդերևութաբանները խորհուրդ են տալիս զգույշ լինել ճանապարհներին, քանի որ առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը գիշերը փոքր- ինչ նվազել է:
Այսօր Հանրապետության գրեթե ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Հայաստանի տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Meteo-tv-ի փոխանցմամբ, Երևանում օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +12-+14, երեկոյան՝ +7-+9 աստիճան: