01/11/2011 14:21
Ալիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կենսագրություն
Ծնվել է 1957 թ. հունիսի 1-ին, Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղում:
Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և ՀՀ ներքին գործերի նախարարության միլիցիայի բարձրագույն դպրոցը` իրավաբանի որակավորմամբ:
1979-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1986թթ. աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության միլիցիայի տեղամասային տեսուչ, 1986-1991թթ.` Շահումյանի ՆԳԲ-ում, որպես քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, 1991-1992թթ.` Արտաշատի ՆԳԲ-ում, քրեական հետախուզության բաժանմունքում, որպես բաժանմունքի պետ, 1992-1993թթ.` Արտաշատի ՆԳԲ-ում, որպես պետի տեղակալ, 1993-1994թթ.` Էրեբունու ՆԳԲ-ում, որպես բաժնի պետ, 1994-1995թթ.` Երևանի ՆԳՎ-ում, որպես պետի տեղակալ, 1995-1996թթ.` Երևանի ՆԳՎ-ում, որպես վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, 1996-1997թթ. Երևանի ՆԳՎ-ում, որպես վարչության պետի տեղակալ օպերատիվ գծով և քրեական հետախուզության բաժնի պետ, 1997-1999թթ.` Երևանի ՆԳՎ-ում, որպես վարչության պետի տեղակալ օպերատիվ գծով, 1999-2000թթ.` Արարատի մարզային ՆԳՎ-ում, որպես վարչության պետ:
1998թ. շնորհվել է միլիցիայի գնդապետի կոչում:
ՀՀ նախագահի 2008թ. մայիսի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:
ՀՀ նախագահի 2008թ. մայիսի 29-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ նախագահի 2010թ. ապրիլի 10-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:
ՀՀ նախագահի 2011թ. նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Պարգևատրվել է `
2005թ. Ազգերի համերաշխության համար մեդալով, 2006 թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով, 2006 թ. ՀՀ նախագահի հրամանագրով` Անանիա Շիրակացու մեդալով, 2007 թ. Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից` Ներսես Շնորհալու մեդալով, 2007 թ. հունիսի 1-ին պետական կառավարման բնագավառում երկարամյա բարեխիղճ ու անբասիր աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
2008թ. պարգեւատրվել է Հասարակական կարգի ապահովման միջազգային կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Հասարակական կարգի ապահովման գործում մեծ հարգանքի» նշանով, 2010 թ.՝ Հասարակական անվտանգության միջազգային ոստիկանական կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Պատվո շքանշանով»:
2008թ. ՌԴ ՆԳ նախարարի հրամանով պարգեւատրվել է «Մարտական համագործակցության համար», 2009 թ.՝ «Զինվորական արիություն», 2010թ.՝ «Կառավարման գործունեությունում ունեցած վաստակի համար» մեդալներով: 2008-2010թթ. պարգեւատրվել է նաեւ Մոլդովայի, Ղրղզստանի, Բելառուսի հանրապետությունների ՆԳ նախարարությունների մեդալներով ու հուշամեդալներով:
16.04.2009թ. արժանացել է «ՀՀ անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» պատվավոր կոչման, 03.06.2009 թ.՝ «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման:
Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ եւ այլ պետությունների ուժային կառույցների ղեկավարների կողմից պարգեւատրվել է մարտական զենքերով:
2000թ. մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը:
Մի շարք գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, չորս թոռնիկ:
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կենսագրություն
Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում:
1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1982-1995թթ. ծառայել է ՆԳՆ (Ոստիկանության) համակարգում:
1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը:
ՀՀ զինված ուժերում է 1997թ.-ից:
1997թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ:
2001թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2010թ. – ՀՀ Նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
2011թ. – ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
2011թ.-– ՀՀ Նախագահի նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ:
Պարգևատրվել է`
«Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» I և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է, ունի 4 երեխա: