01/11/2011 12:57
«Նախընտրական փուլում պաշտոնանկություններն օրինաչափ են»
«Պաշտոնանկություններն օրինաչափ են, քանի որ Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, և իշխանությունը, ի դեմս կոալիցիայի, ամեն բան անելու է, որպեսզի կարողանա այդ փուլն անցնել»,- անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
ՆԺԿ ղեկավարը, սակայն, ընդգծեց, որ պաշտանանկությունների մեջ կային անբացատրելի և անհասկանալի դեպքեր, որի օրինակ էր, ըստ նրա, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը:
«Կ. Կարապետյանի հրաժարականը և Տարոն Մարգարյանի առաջադրումը նշանակում է, որ ՀՀԿ-ն ընտրությունների նախաշեմին իր ռեսուրսը կենտրոնացնում է Երևանում»,- ասաց նա:
Նույն թեմայի շուրջ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ նկատեց, թե նախընտրական ժամանակշրջանի հետ կապված զարգացումներն ավելի սուր են ընկալվում, քան ասենք կարող էին ընկալվել մեկ տարի առաջ: