01/11/2011 11:13
«Առավոտ». Տարոն Մարգարյանը պետք է շարունակի Կարապետյանի ծրագրերը
«Առավոտի» խմբագիրը գրել է. «Հիմա, երբ Կարեն Կարապետյանն այլևս քաղաքապետ չէ, և ոչ ոք ինձ չի կարող մեղադրել նրան հաճոյանալու մեջ, ուզում եմ ասել` նա ճիշտ էր վարվում, երբ վճռականորեն արգելում էր փողոցային առևտուրը և ապամոնտաժում էր անօրինական կրպակները: Հուսով եմ, որ Տարոն Մարգարյանը նույնքան վճռական կլինի և չի ընկրկի իր «հանրապետական» ախպերության պահանջների և խնդրանքների առաջ և կմտածի միմիայն կրպակատերերին նոր աշխատավայրեր հատկացնելու և ոչ թե կրպակների դեմ պայքարը դադարեցնելու մասին»: