01/11/2011 10:43
Չինաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. ավերվել են տասնյակ տներ
Միջին ուժգնությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ էր առաջացրել Չինաստանի հյուսիս-արևելյան նահանգում:
Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ ավերվել են ավելի քան 50 տներ, իսկ հարյուրավոր շենքեր վնասվել են:
Փորձագետները երկրաշարժի ուժգնությունը գնահատում են 5,4 մագնիտուդ:
Նշենք, որ էպիկենտրոնը գտվում էր Ինին նահանգի սահմանին` 27 մետր խորության վրա: Այդ մասին հաղորդում է BBC-ն: