01/11/2011 11:12
ՀԺ. Գլխավոր դատախազն ու ԱԱԾ պետը հրաժարական կտա՞ն
«Հայկական ժամանակն» անդրադառանալով առաջիկայում սպասվող պաշտոնանկությունների թեմային` գրում է, թե այսօր հրաժարականի դիմում են ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը:
Ըստ թերթի, վերջինիս կփոխարինի ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը` ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, իսկ գլխավոր դատախազի թեկնածու առայժմ չի նշվում: