01/11/2011 12:07
Ջասթին Բիբերը «YouTube»-ում ամենապահանջվածն է
Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը դարձել է առաջին կատարողը, ով «YouTube»-ում արժանացել է 2 միլիարդ դիտման: Այս մասին հայտնում է հայտնում է «Լենտա.ռու» կայքը:
1 միլիարդի սահմանը երգիչը հատել էր 2010թ-ի նոյեմբերին: Այդ ժամանակ նա Լեդի Գագայից հետո երկրորդ կատարողն էր, ով հասել էր այդ նշաձողին: Այսօր Ջասթինը գերազանցել է նաև Գագային:
Աղբյուրի համաձայն` մեկ միլիարդի սահմանը վերջիններից հետո տարբեր ժամանակնեչրում հատել են նաև երգչուհիներ Ռիհաննան, Շակիրան, Բրիթնի Սփիրսը, Բեյոնսեն, ռեփեր Էմինեմը և «Black Eyed Peas» խումբը: