01/11/2011 09:30
ԱՄՆ-ը դադարեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը
ԱՄՆ-ը դադարեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը այն բանից հետո, երբ Պաղեստինը դարձավ այդ կազմակերպության անդամ: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուվիչ Վիկտորիա Նուլանդը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը չի կատարի 60 միլիոն դոլարի մուծումներ այդ կազմակերպության բյուջե:
Հայտնի է, որ այդ գումարները պետք է փոխանցվեին ՅՈՒՆԵՍԿՕ-ին մինչև նոյեմբերի վերջ:
Հիշեցնենք, որ մինչ այդ տվյալ կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հայտարարել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը: Այդ մասին հաղորդում է «rosbalt.ru» կայքը: