02/11/2011 14:13
Աժ նախագահը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի14-ին
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումի վերաբերյալ տարածել է պաշտոնական հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է` առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորի ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Պարոն Աբրահամյանն ընդունել է ՀՀ Նախագահի առաջարկը և իր կողմից առաջարկել Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալ, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրա:
ՀՀ ԱԺ նախագահը հրաժարականի մասին իր դիմումը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, պաշտոնապես կներկայացնի Ազգային ժողովի առաջիկա նիստում` նոյեմբերի 14-ին»: