02/11/2011 16:47
Հնդկաստանը արդիականացնելու է իր զինված ուժերը
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մշակել է երկրի պատմության մեջ ամենանախոշոր նախախիծը`զինված ուժերի արդիականացման հետ կապված:
Հնդկաստանի կառավարության հավանության դեպքում` զինված ուժերի արդիականացման վրա կծախսվի լրացուցիչ 13 միլիարդ դոլար:
Նշվում է, որ Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը մտադրվել է 4 զորագունդ տեղաբաշխել Չինաստանի հետ սահմանին:
Բացի այդ, նշվում է, որ Հնդկաստանը Հիմալայներում` Չինաստանի և Պակիստանի հետ սահմանին, կտեղակայի խորհրդային T-72 տանկեր:
Փորձագետները կանխատեսում են, որ Չինաստանի և Հնդկաստանի միջև այդ զինատեսակների մրցավազքը շարունակվելու է մեծանալ: Այս մասին հաղորդում է vz.ru կայքը: