02/11/2011 15:11
Իսրայելը բալիստիկ հրթիռ է արձակել
Իսրայելը բարեհաջող կերպով բալիստիկ հրթիռ է արձակել, որը կատարվել է Իսրայելի կենտրոնական շրջաններից:
Նշենք, որ այսօրվա հրթիռի արձակումը համընկել է վերջերս տարածված այն լուրերի հետ, թե Իսրայելը իբր թե պատրաստվում է ռազմական գործողության Իրանի դեմ` կապված վերջինիս ատոմային ծրագրերի հետ, որը, ըստ իրանական կողմի, ունի խաղաղ բնույթ:
Հիշեցնենք, որ Իսրայելը համարվում է Մերձավոր Արևելքի միակ պետությունը, որը տիրապետում է ատոմային զենքին և նշվում է, որ իսրայելական «Իերիխոն» հրթիռը, որը ունի 1800 կմ շառավիղ, հնարավորություն ունի ատոմային գլխիկներ կրել: Այդ մասին հաղորդում է «rg.ru» կայքը: