02/11/2011 11:57
Լ.Զանիերը.ԼՂ խնդիրը կկարգավորվի`կողմերի ցանկության դեպքում
«ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, եթե կողմերն իրոք ցանկանան դա»,-այս մասին «Զաման» օրաթերթին տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
«Ձիուն կարելի է մոտեցնել ջրին, սակայն չես կարող նրան ստիպել խմել այն»,- նշել է Զանիերը:
Աղբյուրի փոխանցմամբ, նա նաև նշել է, որ չնայած ԵԱՀԿ-ն իր ուժերից վեր անում է ամեն ինչ, սակայն, հակամարտության կողմերը պետք է քաղաքական կամք ունենան՝ վերջ դնելու համար պատմական հակամարտությանը: