02/11/2011 10:13
Մինչև նոյեմբերի 20-ը ԱԺ-ն կընտրի նոր նախագահ
Նոյեմբերի 14-ին տեղի կունենա Ազգային ժողովի նիստ, և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես կներկայացնի իր հրաժարականը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱԺ նախագահը Հանրապետական կուսակցությունում նոյեմբերի 1-ի գիշերը կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, փոխանցում է «Արմնյուզ»-ը:
«Մինչև նոյեմբերի 20-ն էլ, ըստ կանոնակարգի, կընտրվի Աժ նախագահ»,-ասել է Աբրահամյանը:
«Լավ եղեք, շնորհակալություն»,- տխուր ասել է Աբրահամյանը և նստել մեքենա: