02/11/2011 11:40
Ասուլիսներ, որոնք մեկը մյուսի ետևից չեն կայանում
Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պետք է կայանար ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի և ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի մամուլի ասուլիսը:
Ըստ նախնական պայմանավորվածության, ասուլիսի թեման պետք է լիներ ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև վերջին երկու օրվա ընթացքում մեծ աղմուկ հանած մի շարք պաշտոնանկությունները:
Սակայն, կարելի է ենթադրել, որ այդ պաշտոնանակությունների հանած աղմուկը շատ մեծ էր, քանի որ այսօր, անհայտ պատճառներով, ասուլիսը չկայացավ:
Նշենք նաև, որ վերջին երկու օրվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երեկ ևս նման միջադեպ էր գրանցվել. երեկ «Հենարան» մամուլի ակումբում պետք է կայանար ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի ասուլիսը: Նա էլ, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է խոսեր ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին, սակայն ասուլիսն այդպես էլ չկայացավ: