02/11/2011 15:18
Պուտինը դարձել է կուսակցության «դեմքը»
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը թույլատրել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցությանը օգտագործել իր պատկերը նախընտրական պայքարի ընթացքում:
ՌԴ վարչապետի մամլո խոսնակի խոսքերով, Վ. Պուտինն արդեն իսկ ստորագրել է համապատասխան որոշումը:
Նշենք, որ մինչ այդ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Շուվալովը նշել էր, որ իրենց կուսակցությունը մտադրված է օգտագործել իրենց առաջնորդի ողջ կարողությունները նախընտրական պայքարի ընթացքում:
Իր հերթին, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի քարտուղար Սերգեյ Նեվերովը նշել է, որ իրենց կուսակցությունը հույս ունի, որ նախընտրական պայքարին կմասնակցեն ինչպես Պուտինը, այնպես էլ Մեդվեդևը, և հավելել, որ օրենքը չի արգելում վարչապետին և նախագահին զբաղվել նմանատիպ գործունեությամբ հանգստյան և տոնական օրերին: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: