02/11/2011 12:19
Պ. Սաֆարյան. Աշխատավարձերի բարձրացում 10 տոկոսով կլինի 2013-ին
Կառավարությունը ծրագրավորել է աշխատավարձերի բարձրացում 2013-ից: Այս մասին, ներկայացնելով 2012-ի պետական բյուջեի նախագիծը, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Հանրային ոլորտի բոլոր աշխատողների աշխատավարձերը 2013-ին կբարձրանան 10 տոկոսով և 20 տոկոսով 2014թ-ին: Եվ եթե նույնիսկ սոցիալական փաթեթը նկատի չունենանք, այդ բարձրացումները բերելու են այն ցուցանիշներին, որոնք նախանշել էր հանրապետությանը նախագահն իր նախընտրական ծրագրում»,- ընդգծեց փոխնախարարը:
Հիշեցնենք, հաջորդ տարվա պետական բյուջեով աշխատավարձերի բարջձրացում չի նախատեսվում, փոխարենը կառավարությունը սոցիալական փաթեթ է ներմուծել ֆինանսական փաստաթղթի մեջ, որով հանրային ծառայողները հատուկ օժանդակություն կստանան: