02/11/2011 16:51
ԱՄՆ-ը Թուրքիային կվաճառի ռազմական ուղղաթիռներ
Պենտագոնը Թուրքիային է վաճառելու ամերիկյան AH-1W Super Cobra ռազմական ուղղաթիռներ: Թուրքական «Haber3» լրատվական գործակալության համաձայն`սպասվում է, որ նոյեմբերի վերջին Թուրքիային կմատակարարվի 3 ռազմական ուղղաթիռ, ինչի համար թուրքական կողմը վճարելու է 111 մլն դոլար:
Բացի այդ, Պենտագոնը դիմել է ԱՄՆ Կոնգրեսին` Թուրքիային «Predator» և «Reaper» անօդաչու թռչող սարքեր վաճառելու թույլտվություն ստանալու համար: Թուրքիան մի քանի տարի է` ցանկանում է գնել ամերիկյան անօդաչու սարքեր, սակայն դրան ընդդիմանում է ԱՄՆ Կոնգրեսը: Վերոնշյալ ուղղաթիռների վաճառքը, փաստորեն, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական կողմը համաձայնեց իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ միասնական ՀՀՊ ռադար համակարգը: