03/11/2011 15:23
Վ. Մկրտչյան. «Ծառուկյանը ևս պետք է իր հավատարմությունը հայտնի»
Իշխանական կոլաիցիան արհեստական և մտացածին կառույց է և փետրվարին այն փլուզվելու է, քանի որ չկա գաղափարական ընդհանրություն: Նման տեսակետ հայտնեց ասուլիսի ժամանակ ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը: Նրա խոսքերով` և’ ՀՀԿ-ն, և’ ԲՀԿ-ն կորցրել են իրենց իրատեսության զգացումը: «Այս ուժերը բացառապես կառուցված են առաջինը վարչական ռեսուրսի, մյուսը` փողի վրա»,- ասաց նա:
Հրաժարականները, պաշտոնանկությունները և նոր նշանակումները, ըստ ՀԺԱՄ վարչության նախագահի, կոշտ զգուշացումներ էին բոլոր քաղաքական ուժերին. «Եվ ԲՀԿ-ն այժմ ավելի պետք է հստակեցի իր հավատարմությունն իշխանությանը: Ինչպես Հովիկ Աբրահայանն արտահյատեց իր հավատարմությունը, այնպես էլ Գ. Ծառուկյանը ևս պետք է իր հավատարմությունը հայտնի ՀՀ նախագահին»,- ասաց նա: