03/11/2011 18:41
ՌԴ-ն և Չինաստանը կողմ են ՇՀԿ ընդլայնմանը
ՌԴ-ն և Չինաստանը հանդես են գալիս Շանհայի համագործակցության կազմակերպության ընդլայնման գործընթացի արագացման օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նրա խոսքերով` ընդլայնման հարցերում ՌԴ-ն և Չինաստանը ունեն նման դիրքորոշումներ և համատեղ առաջ են տանում այդ գաղափարը:
Ա. Լուկաշևիչը նշել է, որ խոսքը առաջին հերթին Պակիստանի և Իրանի մասին է, որոնք անդամակցելու հայտ են ներկայացրել:
Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել նաև Հնդկաստանը, Աֆղանստանը ցանկանում է ունենալ դիտորդի կարգավիճակ, իսկ Թուրքիան ցանկանում է երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալ: Այս մասին հաղորդում է rg.ru կայքը: