04/11/2011 14:41
Չինաստանը շարունակում է զենք մատակարարել Իրանին
ԱՄՆ Կոնգրեսի ամերիկա-չինական տնտեսական և անվտանգության հարցերով կոմիտեն զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է, որ Չինաստանը շարունակում է ժամանակակից զինատեսակներ մատակարարել Իրանին, այդ թվում թևավոր հրթիռներ, և դա արվում է ՄԱԿ-ի բանաձևերին հակառակ, որոնք կիրառվում են Թեհրանի նկատմամբ:
Զեկույցի հեղինակի խոսքերով, Չինաստանը շարունակում է Իրանին ապահովել ժամակակակից ռազմական համակարգերով, այդ թվում նավերի դեմ ուղղված թևավոր հրթիռներով, որոնց թվում C-802-ը, որոնք Պեկինը դեռևս 1997թ.-ին խոստացել էր Վաշինգտնին չառաքել Իրանին: Այդ մասին հաղորդում է «vz.ru» կայքը: