04/11/2011 11:52
Խաղաղ ելք` մեկնարկում
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում կազմակերպված Եվրոպայի շախմատի թիմային առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի կանանց ընտրանին 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Չեխիայի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը հաղթեց Եվա Կուլովանային, իսկ Լիլիթ Գալոյանը զիջեց Քրիստինա Հավլիկովային: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Կատերինա Նեմցովայի և Թերեզա Օլսարովայի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3,5:0,5 հաշվով պարտության է մատնել Ավստրիայի թիմին:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Խորվաթիայի թիմն է: