04/11/2011 19:52
ԱՄՆ. Չինաստանը և ՌԴ-ն գլխավոր տնտեսական լրտեսներն են
Առաջին անգամ ԱՄՆ Հակահետախուզության ազգային վարչությունը իր զեկույցում պաշտոնապես մեղադրել է Չինաստանին և ՌԴ-ին տնտեսական և արդյունաբերական լրտեսության մեջ:
Զեկույցի մեջ արդյունաբերական լրտեսությունը համարվում է ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը, բացի այդ, նշվում է, որ լրտեսական գործունեությամբ` արդյունաբերության ոլորտում և նոր գյուտերի վերաբերյալ խիստ գաղտնի տեղեկություններ հավաքելով զբաղվում են տասնյակ երկրների հետախուզություններ, ընկերություններ և հասարակ քաղաքացիներ, իսկ ամենաշատը արդյունաբերական և տնտեսական լրտեսությամբ զբաղվում է Չինաստանը: Այս մասին հաղորդում է argumenti.ru կայքը: