05/11/2011 01:05
Բեռլուսկոնին վստահ է`Իտալիայում ճգնաժամ չկա
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Ապենինների բնակիչները չեն զգում ճգնաժամը. Նրանք շարունակում են մեկնել հանգստի և գնալ ռեստորաններ:
Նրա խոսքերով` եթե որևէ մեկը ժամանի Իտալիա, ապա չի նկատի, որ երկիրը ճգնաժամի նման ինչ որ բան է վերապրում: Բեռլուսկոնին նշել է, որ իրենք ունեն ուժեղ տնտեսություն` 3-րդը Եվրոպայում և 7-րդը աշխարհում:
Ս. Բեռլուսկոնին նշել է, որ կյանքը Իտալիայում հարուստ պետության կյանք է:
Սակայն Իտալիայի վարչապետը շեշտել է, որ նախկին իտալական ազգային դրամի` լիրայի, փոխարինումը եվրոյով բերել է բնակչության աղքատացմանը:
Այդ մասին հաղորդում է «ռոսբալտ.ռու» (rosbalt.ru) կայքը: