05/11/2011 12:00
Վիկ Դարչինյան. «Իմ նպատակը չեմպիոնական 11 գոտի նվաճելն է»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ նվաճած չեմպիոնական գոտիներով մտադիր է շրջանցել վեց քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար դե լա Խոյային:
«Ես ավելի շատ մրցանակներ եմ ուզում: Օսկար դե լա Խոյան 10 գոտի է նվաճել, իսկ ես արդեն 8-ն ունեմ: Ուզում եմ ևս երեք գոտի նվաճել: Դա իմ նպատակն է, և ես ձգտելու եմ հասնել դրան` բռնցքամարտում թիվ 1-ը դառնալու համար: Ուզում եմ, որ կարիերան ավարելուց հետո շարունակեն խոսել իմ մասին, հիշեն ինձ: Մյուս տարի 100 տոկոսով կտեղափոխվեմ երկրորդ թեթևքաշային կարգ, որովհետև ցանկանում եմ միավորել բոլոր գոտիները ներկայիս և նոր քաշային կարգերում»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է championat.ru-ն: