05/11/2011 10:59
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրև
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավային ցիկլոնի ներթափանցմամբ: Այսօր առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, լեռներում առայժմ սպասվում է ձնախառն անձրև: Առատ տեղումներ կդիտվեն հատկապես հարավային շրջաններում` Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Քամին` հյուիս-արևելյան 2-7մ/վրկ, սակայն առանձին վայրերում նոյեմբերի 6-ին և 7-ին հնարավոր է ուժգնացում` 15-207մ/վրկ:
Ճանապարհների առաձնին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում, լեռնանցքներում` բուք: Նոյեմբերի 7-ին օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի 13-15, հանրապետության մյուս շրջաններում` 6-8 աստիճանով:
«Meteo-tv»-ի հաղորդմամբ, մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրև, քամու ուժգնացումը մինչև 15մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն առայժմ չի փոխվի` գիշերը կլինի +4+6, ցերեկային ժամերին` +11+13, իսկ երեկոյան` +5+7: