05/11/2011 10:01
Երեկոն` հագեցած Շոպենի և Գրիգի երաժշտությամբ
Այսօր` ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Համերգային ծրագրում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 2»-ը և Էդվարդ Գրիգի «Լարային կվարտետ թիվ 1 սոլ մինոր»-ը:
Համերգի մենակատարն է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթի և Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիր դաշնակահար Ժորա Սարգսյանը, դիրիժորը` Անդրեյ Ռուբցովը: