07/11/2011 12:07
Առաջին թռիչքը` Սանկտ-Պետերբուգ
Այսօր տրվեց Զվարթնոց միջազգային օդանավակայանի ուղևորային նոր համալիրի մեկնման սրահի աշխատանքի մեկնարկը:
Մեկնման սրահի առաջին թռիչքի ուղղությունը Երևան - Սանկտ-Պետերբուրգն էր, առաջին ուղևորը` Ֆենյա Եղիազարյանը, որին Զրաթնոցի միջազգային օդանավակայանի կոմից տրվեց վկայական` 100 դոլարի չափով Դյութի-ֆրի և բիզնես կենտրոնից օգտվելու իրավունք:
Նոր համալիրի շենքի տարածքը 34.000 քմ է, այստեղ կան կառավարարական և գործառնական ՎԻՊ սրահներ: Ընդհանուրառմամբ կատարվել է 160 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները:
Համալիրը նախագծված է միջազգային ուևորահոսքի պահանջներին և չափանիշներին համապատասխան:
Նշենք, որ սրահը տարեկան 3 մլն 500 000 ուղևոր սպասարկելու հնարավորություն ունի: Կառուցված է մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, ժամում 2 800 ուղեբեռի սպասարկում` պայթուցիկի ավտոմատ հայտնաբերման հնարավորությամբ:
Կառուցված է երկհարկանի ավտոկանգառ` նախատեսված 600 ավտոմեքենայի համար: Նոր համալիրում կա 1 500 աշխատող և 50 ընկերություններ, իսկ օդանավակայանի ենթակառուցվածքի և սարքավորումների արդիականացման համար կատարված ընդհանուր ներդրումները կազմում են 320 մլն ԱՄՆ դոլար: