07/11/2011 14:23
Երկրագնդին է մոտենում խոշոր երկնաքար
Այսօր Երկրագնդին կմոտենա կես կիլոմետր շառավիղ ունեցաղ երկնաքար: Տիեզերական օբյեկտին հետևում են ՆԱՍԱ-ի մասնագետները: ՆԱՍԱ-ի մասնագետների հաշվարկներով, այդ երկնաքարը 4 օր Երկրագնդից կլինի 300.000 կմ հեռավորության վրա:
Երկնաքարերի նմանատիպ մոտեցումները Երկրագնդին տեղի են ունենում 30 տարին մեկ անգամ:
ՆԱՍԱ-ի մասնագետները հավաստիացրել են, որ Երկրագնդի հետ բախվելու վտանգ չկա, սակայն գիտնականներրը միևնույն է հաշվարկել են երկնաքարի հնարավոր հարվածի հետևանքները:
Երկնաքարը Երկրագնդին բախվելիս կառաջացներ ուժեղ երկարաշարժ և 22 մետր բարձրությամբ ցունամի, ինչպես նաև Երկրագնդի մակերեսի վրա կթողներ 6,5 կիլոմետր շառավիղ ունեցող ձագար: Այդ մասին հաղորդում է «Վեստի»-ն: