07/11/2011 16:35
Նիկարագուայի նախագահական ընտրություններում առաջատարը Օրտեգան է
Ձայների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Նիկարագուայի նախագահական ընտրություններում առաջատարը գործող նախագահ Դանիել Օրտեգան է:
Օրտեգան կարողացել է ստանալ երկրի բնակչության աղքատ խավի աջակցությունը, այն բանից հետո, երբ պետությունը մի քանի անգամ ավելացրել է ծախսերը սոցիալական կարիքների համար:
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով` Դ. Օրտեգան ստացել է ընտրողների ձայների 63,7 %-ը, իսկ մոտակա հակառակորդը`18 %:
Նշենք, որ Դ. Օրտեգայի նախագահության վերջին 5 տարիների ընթացքում տեղի է ունեցել Նիկարագուայի տնտեսության աճ, հիմնականում` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի տրամադրած տնտեսական օգնության հաշվին: Այս մասին հաղորդում է ng.ru կայքը: