07/11/2011 14:37
Հայաստանում է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով նոյեմբերի 7-ին, մեկօրյա աշխատանքային այցով, Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Նույն օրը նախարար Մ.Վարդանյանն ընդունել է Վրաստանի գործընկերոջը եւ ունեցել կարճ զրույց:
Նոյեմբերի 8-ին նախատեսվում է երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հայտնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: