07/11/2011 10:05
Հունաստանի վարչապետ Ջորջ Պապանդրեուն հրաժարական է տալիս
Թեև հաստատված է, որ Հունաստանի վարչապետ Ջորջ Պապանդրեուն թողնում է իր զբաղեցրած պաշտոնը, սակայն դեռ պարզ չէ, թե երբ նա իր հրաժարականի մասին կհայտարարի պաշտոնապես:
«Բի-Բի-Սի» գործակալությունը գրել է, որ Հունաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվել է՝ Պապանդրեուն չի գլխավորի նոր կոալիցիոն կառավարությունը:
Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ այսօր նախատեսվում է հանդիպում Պապանդրեուի և ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասի միջև, այդ հանդիպման ժամանակ էլ կորոշվի, թե ով է լինելու Հունաստանի հաջորդ վարչապետը: