07/11/2011 16:00
Նորվեգացի դիրիժորը մտահոգ է հայ երաժիշտների վաստակով
Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանում գտնվող նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը զարմացած և հիացած է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների տաղանդով:
Սակայն, ինչպես նշեց և կոչ արեց անձամբ դիրիժորը, հարկավոր է նրանց կյանքը բարելավել: Իր խոսքերով` նկատել է, որ երաժիշտներն անդադար պայքարի մեջ են հանապազօրյա հացը վաստակելու համար.
«Շատ լավ երաժիշտներ ունեք, սակայն զգում եմ, որ կատարումներին զուգահեռ` մտածում են նաև ապրուստի մասին: Դա լավ չէ»,-ասաց Հայաստան ժամանած նորվեգացի հյուրը: