07/11/2011 10:58
Վենեսուելացի 22-ամյա Իվիան Սարկոսը` «Միսս աշխարհ»
Վենեսուելացի 22-ամյա Իվիան Սարկոսը ճանաչվել է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող:
Այսպիսով, Վենեսուելան դարձել է աշխարհի միակ երկիրը, որի ներկայացուցիչները վեց անգամ «Միսս Տիեզերք» և նույնքան էլ «Միսս աշխարհ» տիտողսներին են արժանացել, հաղորդում է «Իտառ-Տասսը»:
Նշենք, որ մրցույթը տեղի է ունեցել նախօրեին Լոնդոնում: Մրցույթին մասնակցել է 112 գեղեցկուհի: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ֆիլիպինների ներկայացուցիչը, երրորդը` Պուերտո-Ռիկոյի:
Նշվում է, որ չնայած երիտասարդ տարիքին, գեղեցկուհին շատ տանջանքներ է կրել և հաղթանակի հասել է ոչ միայն իր գեղեցիկ տեսքի շնորհիվ, այլ քրտնաջան աշխատանքի: Նա իր 12 եղբայրների ու քույրերի հետ հայտնվել է որբանոցում: Նա նաև առաջարկ է ստացել` դառնալ միանձնուհի, սակայն երկար մտածելուց հետո հրաժարվել է: