07/11/2011 13:09
Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարության ղեկավարը երեկոյան կմասնակցի Euro Crisis խորագրով Եվրոպայի ժողովրդական կուսակցության կոնֆերանսին, որից հետո կընթրի Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբի փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի հետ:
Նոյեմբերի 8-ին Եվրոպական խորհրդարանում Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ քաղաքական վեհաժողովին և հանդիպում կունենա Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք: