
07/11/2011 10:31
Երևանում երեկոյան հնարավոր է թույլ ձյուն
Երևանում երեկոյան հնարավոր է թույլ ձյուն, քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +5-+7, երեկոյան՝ 0-2 աստիճան:
Meteo-tv-ի փոխանցմամբ, այսօր օդի ջերմաստիճանը Հայաստանի արևելյան շրջաններում կսկսի նվազել 13-15, մյուս շրջաններում 6-8 աստիճանով: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում, լեռնանցքներում՝ բուք:
Այսօր առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Առատ տեղումներ կդիտվեն արևելյան շրջաններում՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում: Հնարավոր է նաև քամու ուժգնացում: