08/11/2011 13:25
Նալբանդյանը համակարծիք է Սալեհիի հետ. Երկրների միջև խնդիրներ չկան
ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամլո ասուլսին պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ խնդիրներ ունենք Թեհրանի հետ եւ արդյոք քննարկվել են այդ խնդիրները ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, պատասխանել է.
«Ես լիովին համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, որ երկու երկրների միջեւ խնդիրներ չկան, առկա են տեխնիկական բնույթի հարցեր եւ դա բնական է` նկատի ունենալով հարաբերությունների այն ծավալը, որ մենք ունենք երկու երկրների միջեւ: Բայց այդ հարցերը, կրկնում եմ, տեխնիկական բնույթ են կրում, եւ մենք դրանք լուծում ենք բանակցությունների միջոցով: Չկա հարց, որը մենք չկարողանանք լուծել մեր հանդիպումների ժամանակ»: