08/11/2011 14:07
Անգլիացի ֆուտբոլիստներն իրենց կանանց կարող են տանել «Եվրո-2012»
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան կթույլատրի ազգային հավաքականի ֆուտբոլիստների կանանց` Եվրոպայի 2012 թ. առաջնության ժամանակ գտնվելու իրենց ամուսինների կողքին:
«Ֆաբիո Կապելլոն ցանկանում է, որ ֆուտբոլիստներն ազատ ժամերին հանդիպեն իրենց ընտանիքների անդամների հետ»,- ֆեդերացիայի նախագահ Էդրիան Բևինգտոնի խոսքերը մեջբերել է «Daily Telegraph»-ը:
Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն Գորան Էրիկսոնը խիստ քննադատության ենթարկվեց աշխարհի 2006 թ. առաջնության 1/4 եզրափակչում անհաջողության մատնվելու համար: Անգլիայում համարում էին, որ կանանց ներկայությունը կարող է ազդել ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի վրա: