08/11/2011 15:29
Սիրիայում բախումների զոհ է դարձել 3500 մարդ
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում հակակառավարական ցույցերի դաժան ճնշման հետևանքով զոհերի թիվը հասել է 3500-ի:
Այժմ սիրիական զորքերը մարտեր են մղում ցուցարարների դեմ Հոմս քաղաքում, որը դարձել է վերջին ժամանակների երկրի ամենակատաղի բախումների թատերաբեմ:
Ականատեսների վկայությամբ, այդ ընթացքում Հոմսում սպանվել են հարյուրավոր մարդիկ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Արաբական պետությունների լիգան Սիրիային առաջարկել էր իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիր: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍԻ»-ն: