09/11/2011 11:12
Հայաստանի կանանց ընտրանին 8-րդ տեղում է
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց տանտերերի թիմին: Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանն առավելության հասան համապատասխանաբար Բոտսարիի և Պավլիդոյի նկատմամբ, իսկ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը խաղաղ դաշն կնքեցին Դեմբոյի և Ֆահիրիդոյի հետ:
Այսպիսով` Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր են վաստակել նաև Սերբիայի, Սլովենիայի, Ֆրանսիայի և Վրաստանի թիմերը, սակայն նրանք մեր ընտրանուն գերազանցում են լրացուցիչ ցուցանիշներով: Իսկ առաջատարը Ռուսաստանի ընտրանին է, որը վաստակել է 11 միավոր: Ի դեպ, այսօր այդ թիմը Հայաստանի հավաքականի մրցակիցն է:
10 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Ուկրաինայի հավաքականը: