09/11/2011 10:54
Մեծ երկնաքարն անցել է երկրագնդին շատ մոտ հեռավորության վրա
Ահռելի մեծ երկնաքար, որի չափսերը հավասար են ավիակրի չափսերին, անցել է Երկրագնդին շատ մոտ հեռավորության վրա:
Տիեզերական օբյեկտը անցել է Երկրագնդից 300.000 կմ հեռավորության վրա և նմանատիպ դեպքը առաջին անգամ է գրանցվում վերջին 200 տարվա ընթացքում:
Այն նաև ամենամեծ քարային օբյեկտն է, որը անցել է Երկրագնդի մոտով սկսած 1976թ.-ից, իսկ հաջորդ անգամ նմանատիպ չափսերի երկնաքարը կմոտենա Երկրագնդին 2028թ.-ին: Այդ մասին հաղորդում է BBC-ն: