09/11/2011 17:52
Օբաման կոչ է արել սուրճ քիչ խմել` ծախսերը կրճատելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել կրճատել պետական հիմնարկների ծախսերը, որոնք նախատեսված են գործուղումների, տրանսպորտի և էլեկտրոնային սարքերի համար:
ԱՄՆ նախագահը նաև հորդորել է աշխատակիցներին սուրճ քիչ խմել, ինչը նրա կարծիքով կկրճատի ծախսերը:
Ըստ Օբամայի նոր նախաձեռնության` ընկերությունները պետք է հաճախ կազմակերպեն հեռուստակոնֆերանսներ և վիդեոկոնֆերանսներ, որպեսզի կրճատվի գործուղումների քանակը: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը: