09/11/2011 11:16
Կրկին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Վանում
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 02.05-ին Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք:
Ըստ աղբյուրի, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել: