09/11/2011 16:02
Այսօր մրցահարթակ դուրս կգա Մելինե Դալուզյանը
Փարիզում կազմակերպված աշխարհի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներ Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը 69 կգ քաշային կարգում անհաջող հանդես եկան:
Վանիկը ձախողեց պոկում վարժության փորձերը և դուրս մնաց մրցակցությունից:
Սամվել Գրիգորյանի ելույթը համեմատական կարգով ավելի հաջող էր: Նա պոկում վարժությունում ցույց տվեց 145 կգ արդյունք, այնուհետև հրեց 171 կգ և հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: Այդ ցուցանիշը, իհարկե, Հայաստանի հավաքականին վարկանշային միավորներ տվեց:
Այսօր կանանց մրցումների 69 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Մելինե Դալուզյանը: